Մարտի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Ջին Ֆանգին։ Այս մասին գրառում է արվել Նախարարության ֆեյսբուքյան էջում։
Հանդիպմանը նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության և հավասար պայմանների ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին և երկրի բիզնես հնարավորություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






