Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Ի՞նչ է անում ՊՆ-ն սահմանային միջադեպերը կախելու համար. Պապիկյանը ներկայացրել է իրավիճակը

Ի՞նչ է անում ՊՆ-ն սահմանային միջադեպերը կախելու համար. Պապիկյանը ներկայացրել է իրավիճակը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում սպրիլի 11-ին տեղի ունեցած մարտերին։

Ըստ Պապիկյանի՝ ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելու և մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման արդյունքում ՀՀ սահմանապահ ուժերի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում։ 

Ըստ ՊՆ նախարարի՝ այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ օրերի ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակորդը, թե՛ հայկական զորքերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են: «Սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, և խնդիրներ չկան։ Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»,- հայտարարեց Պապիկյանը։

Պատասխանելով հարցին, թե կան սահմանային հատվածում այլ վիճելի հատվածներ, Պապիկյանը հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայված են սահմանի մի հատվածում, մնացած հատվածներում՝ ՀՀ զինված ուժերն են։ «2021 և 2022 դեպքերից հետո, երբ ադրբեջանական զորքերն օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ հատվածներում նույնպես կանգնած են դեմ դիմաց, իրականացնում են մարտական հերթապահություն»,-նշեց Պապիկյանը։

Ըստ նրա՝ խնդրո առարկա հանդիսացող Տեղ Կոռնիձոր ճանապարհահատվածի մասին հայտարարություններ արդեն եղել է, թե ինչո՞ւ այդ հատվածում տեղակայված չէին ուժեր, և ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցավ հայտնի միջադեպը։ «Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակվում է ճշգրտվել»,- հայտարարեց Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Այսօր ավելի վաղ  Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+