Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված և դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա պարզաբանեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։
Ամատունու խոսքով՝ հանդիպումն անցել է անձնական զրույցի ձևաչափով, Էուլջեքջյանը հնարավորություն է ունեցել հեռախոսազրույց կատարել ընտանիքի հետ։
Հարցին, թե ինչպես է իրեն զգում Էուլջեքջյանը, Ամատունին պատասխանել է, որ նման տեղեկատվությունը հրապարակայնորեն չի տարածվում։
Վիգեն Էուլջեքջյանը գերի էր ընկել ադրբեջանական կողմում 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






