Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:31

Չփորձվեն իրենց օրենքից վեր դասել․ ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

Չփորձվեն իրենց օրենքից վեր դասել․ ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նիստերի դահլիճում մարտի 4-ին քննարկվում էր ՄԻՊ պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության հարցը; Նիստին ներկա էին ՔՊ֊ական պատգամավորներ, սակայն ընդդիմությունից ոչ ոք չկար։ Armenia Today֊ը Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներից, բացի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից, ոչ ոք ներկա չէր։

«Հանձնաժողովի անդամներից Զեմֆիրա Միրզոևան գործուղման է, Արեգնազ Մանուկյանը երեկվանից վատառողջ էր, երեկ էլ նիստին չի մասնակցել, ամեն պատգամավոր տարբեր գործառույթներ է իրականացնում, օրինակ ես և Արծվիկ Մինասյանը Սլովակիայի բարեկամական խմբի մեջ ենք, այդ պահին հանդիպում էինք անցկացնում, հատուկ ինչ որ բան չկար պլանավորած»,֊ նշեց պատգամավորը։

Դանիելյանից նաև հետաքրքվեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, որն ավելի ուշ հերքվեց, խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին տեղեկություններին։

«Իրենց մոտ արդեն բնավորության գիծ է դարձել ստել, բացահայտ ստախոսությամբ զբաղվել, հետո հերոսաբար հաղթահարել իրենց ստերը։ Իրենք իրենց ստերի մեջ բռնացնում են, հետո հերքում իրենք իրենց։ Սա ցցուն օրինակ է, որ իրենք զբաղված են սուտ տեղեկություններ հաղորդելով, այս օրինակը շատ դիպուկ է»,֊ ընդգծեց Դանիելյանը։

ԸՆդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև իրենց խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետ տեղի ունեցած միջադեպին․

«Եթե նման գործողություններ իրենք են անում, վաչապետի խոսքով դա միայն մի մուշտի է, իսկ եթե ընդդիմադիր պատգամավորները՝ ենթարկվում են նման տիպի սադրանքների և արդեն արժանանում են մեծ քննադատության։ Չի կարող նրանց կողմից անընդհատ նման վարքագիծ դրսևորվել և ընդդիմադիր պատգամվորները նստեն, լսեն և ինչ-որ ձևով գոնե ինքնապաշտպանվելու հնարավորություն չուենան»,֊ եզրափակեց պատգամավորը։

Մանարամսները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+