Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում: Անմոռանալի էր նաև Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը: Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձևի վրա, որը հետևյալն էր. Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, հակառակը` շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր: Նաև այդ բանաձևին համապատասխան Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը` շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձևի վրա են հիմնվել հայ-վրացական հարաբերությունները: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ և Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է: «Սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Վրաստանի համար: Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով` դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ, որովհետև այս տարածաշրջանում հազարամյակներով ապրել ենք կողք կողքի»,- ասել է վարչապետը` հավելելով, որ աշխարհում շատ չենք տեսնի իրար հետ ապրող ժողովուրդներ, որոնք հազարամյա համատեղ պատմություն ունենալով` չունեն թշնամանքի պատմություն: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` սա կարևոր արձանագրում է, որը պետք է ընդգծել: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ պատմության շատ փուլերում երկու ժողովուրդներն ունեցել են ընդհանուր մարտահրավերներ, ստիպված են եղել դրանց դիմակայել միասին, ուստի լավ կլինի, որ երկու պետություններն իրենց ապագան դիտարկեն այս տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել թիֆլիսահայությանը, որը, նրա խոսքով, մեր ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերն ունեցած գործոններից է: «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆիլիսահույության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Գործադիրի ղեկավարի խոսքով` սա այն կարևոր գործոններից մեկն է, որը ձևակերպում է հայ-վրացական ժամանակակից հարաբերությունները: «Մեզ իրար է միացնում քրիստոնեությունը և քրիստոնեական ժառանգությունը: Պետք է անենք լավագույնը, որպեսզի Վրաստանի հետ իմ մատնանշած հենքի վրա մեր հարաբերությունները ստանան երկարաժամկետ և ռազմավարական բովանդակություն»,- նշել է վարչապետը:

ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին, հայրենադարձությանը, կառավարության տնտեսական, կադրային քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և այլ հարցերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+