«Այո»-ի շտաբում չի քննարկվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու հարցը։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությունը, ըստ որի, եթե ապրիլի սկզբին կորոնավիրուսի տարածումը չնահանջի, կդիտարկվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու հարցը:
«Քննարկում չենք ունեցել դեռ։ Պարոն Հակոբյանի ասածը ողջամտության դաշտից է։ Եթե պատկերացնենք, որ համաճարակը կարող է տարածվել, բնական է , որ կարող է քննարկվել հանրաքվեի հետաձգումը։ Փառք աստծո, այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի մեկ դեպք և այլ վարակվածներ չկան»,-նշեց Ալեքսանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






