Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:11

ԶԼՄ-ները հայտնել են լրատվամիջոցների դեմ ուղղված՝ Փաշինյանի նոր հրահանգի մասին

ԶԼՄ-ները հայտնել են լրատվամիջոցների դեմ ուղղված՝ Փաշինյանի նոր հրահանգի մասին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարզել, թե Հայաստանում գրանցված և գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք և եկամուտ ունեն:

Իրավապահ մարմիններն, ըստ լրատվականի, պետք է ուսումնասիրություն իրականացնեն և այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են: Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում, որտեղ ՊՆ ղեկավարն ու մի շարք պաշտոնյաներ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հնչեցրած հարցին, թե ՊՆ ղեկավարը շուկայականից էապես ցածր գնով բնակարան է ձեռք բերել նորակառույց թաղամասում, վարչապետն ասել էր. «Եթե Դուք էդ տունը 400 000 դոլարով վաճառեք, բոլորս կիմանանք, որ Դուք ճիշտ եք, ընդ որում՝ 100 000 դոլար մաքուր շահույթ կունենաք։ Ես բոլոր նման դեպքերում հասարակական կազմակերպություններին, լրագրողներին խորհուրդ եմ տալիս գնալ էս ճանապարհով»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է գնել, որն այսօր 412 000 դոլար արժե։ Նախարարն այն գնել է 168 000 դոլարով` 100 մլն դրամով էժան։ Կառուցապատողը հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+