Հնդկաստանը 40 միլիոն դոլարով Հայաստանին կտրամադրի 4 ռադիոտեղորոշիչ Swathi կայաններ։ Այս մասին գրում է Times Now-ն:
Համաձայն աղբյուրի՝ ռադարները մշակվել են հնդկական պետական Defence Research and Development Organisation (DRDO) պետական ընկերության կողմից և արտադրվում են Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից:
Հրապարակման մեջ նշվում է, որ հնդկական կողմն արդեն սկսել է մատակարարումը: Հրապարակման համաձայն՝ հայկական կողմը Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն փորձարկումներից հետո ուշադրություն է հրավիրել հնդկական ռադարներին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






