Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը՝ սենատոր Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի որդին և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին, մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է FOX News-ը։
«Ես մտածում եմ այդ մասին, այո՛: Ես հաղթահարեցի ամենամեծ խոչընդոտը՝ կինս իմ առաջ «կանաչ լույս վառեց»,- Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Նա հավելել է, որ պատրաստ է մրցակցել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ, եթե նա առաջադրվի երկրորդ ժամկետի համար։
69-ամյա Ռոբերտ Քենեդի կրտսերն առավել հայտնի է որպես բնապահպան և հակապատվաստանյութերի ակտիվիստ: Ամենահրապարակային անձը, ով մինչ այժմ հայտարարել է առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







