Տեղի է ունեցել մեծ խաբեություն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խաբել են․ իշխող ուժն անում է այն, ինչի համար քվե չի ստացել։ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«ՔՊ-ն ասել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այսպիսի խոստումներ տալով նրանք քվե են ստացել ու խաբել են»,-ասաց նա՝ նշելով նաև, որ այսօր իշխող ուժը Արցախը հանձնելու քաղաքականություն է վարում։
«Փաշինյանը գերեզմանային խաղաղության դարաշրջան է նախապատրաստում»-ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






