Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Արտատարածքային որևէ մեխանիզմ անընդունելի է իշխանությունների համար և կարմիր գիծ է. ԱԽ քարտուղար

Արտատարածքային որևէ մեխանիզմ անընդունելի է իշխանությունների համար և կարմիր գիծ է. ԱԽ քարտուղար

Կառավարությունն անցած տարի որոշել է 3 անցակետ տեղորոշել, որոնց շնորհիվ հնարավոր է ապաշրջափակման կայացումը, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Այս մասին Factor.tv-ի հետ հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ արտատարածքային որևէ մեխանիզմ անընդունելի է իշխանությունների համար և կարմիր գիծ է:

«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը: Ապաշրջափակում՝ ամբողջությամբ այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք նախանշված են նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- ասել է Գրիգորյանը:

Հարցին, թե խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունների համար՝ նույնականացնելով Զանգելանի հատվածում զորքերի հետքաշման դրվագի հետ, ԱԽ քարտուղարն ասաց, որ դա ամբողջությամբ սուտ է:

«Դուք հիշում եք նոյեմբերի հայտարարության նախնական տարբերակը, որը հայտնվել էր Մեդիայում: Այնտեղ կար Մեղրիի միջանցք ձևակերպումը: Բնականաբար դա Հայաստանի համար անընդունելի էր: Եվ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է, երբ հանվել է այդ արտահայտությունը»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հենց սկզբից էլ պահանջել է, որ այդպիսի բան չլինի:

Հարցին, թե Հայաստանը դեմ չէ՞ Արաքս գետի երկայնքով ընկած ճանապարհի՝ Ռուսաստանի ԱԴԾ կողմից հսկողություն իրականացնելուն և դա արդյո՞ք Հայաստանի սուվերենության շրջանակում է, ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ՀՀ սուվերենության շրջանակում ապաշրջափակում իրականացնել. Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակումով:

«Ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ նոյեմբերի 10-ի՝ ՌԴ նախագահի հրամանով չկա ՌԴ ԱԴԾ-ի հսկողության մասին որևէ բան»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Հայաստանը կհսկի ճանապարհները, իսկ ՌԴ ծառայությունները կհետևեն, թե արդյո՞ք Հայաստանը կատարում է իր այդ պարտավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+