Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Եվրոպան «չի կարող վաճառել իր հոգին» ադրբեջանական գազի կամ նավթի դիմաց. Ասելբորն

Եվրոպան «չի կարող վաճառել իր հոգին» ադրբեջանական գազի կամ նավթի դիմաց. Ասելբորն

Եվրոպան «չի կարող վաճառել իր հոգին» ադրբեջանական գազի կամ նավթի դիմաց, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

Նա նշեց, որ Եվրոպան չպետք է աչք փակի մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն էներգիայի մատակարարումների։

«Դուք գիտեք, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից հետո Եվրոպան կանգնած էր էներգիայի նոր աղբյուրներ փնտրելու անհրաժեշտության առաջ։ Բայց մենք չենք կարող մեր հոգին վաճառել գազի կամ նավթի դիմաց։ Եվրամիությունը չպետք է կախված լինի այն երկրներից, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»,- ընդգծել է Ասելբորնը։

2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։ Փետրվարի 3-ին Ալիևի հետ հանդիպմանը էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը «ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության ոլորտում բարդ ժամանակաշրջանում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+