«Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի կողմից ներկայացվել է նաև տեսանյութ, որում ներկայացված է 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հուշարձանի համար հայտարարված մրցույթի արդյունքները, և մրցույթում հաղթած նախագծի հիմնական ուղերձը։ «Երևանում կտեղադրվի 2008 թ.-ի «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարեց նախագծի բաց մրցույթ։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը։ Հուշարձանը կտեղադրվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցի, Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում։ Նախագծին հասցրել են ծանոթանալ նաև «Մարտի 1»-ի զոհերի հարազատները»,-նշվում է վարչապետի կողմից ներկայացվող տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






