Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:20

Իմ որևէ հայտարարության համար երբեք չեմ ափսոսել. Գուրգեն Արսենյան

Իմ որևէ հայտարարության համար երբեք չեմ ափսոսել. Գուրգեն Արսենյան

Ես շարունակում եմ պնդել, որ ՀՀ-ն 3 մլն բնակիչ ունի, ես շարունակում եմ նաև պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի շահերի սպասարկումն է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով օրեր առաջ արված իր այն հայտարարությանը, որը քննադատության էր արժանացել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

«Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, մտնում է Հայաստանի պետական շահերի կոնտեքստի մեջ: Ես սպասարկում եմ Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկում եմ Հայաստանի ժողովրդի շահերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսել»,- ասաց  Արսենյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսենյանը հայտարարել էր. «Անընդհատ 120.000 Ղարաբաղի բնակիչ… 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատո՛ւ ենք մենք այդ մարդկա՛նց համար, պատասխանատու ենք մեր երկրի՛ համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք, ճի՛շտ պատկերացրեք…»:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, համոզմունք էին հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+