Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում կարձագանքի և օգնություն կհատկացնի Հայաստանին, եթե Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ պաշտոնական Երևանը դիմի կազմակերպությանը, հայտարարել է ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիլավ Զասը:
«Այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է լուծում սահմանային միջադեպերի հարցը։ Իհարկե, հուսով ենք, որ իրավիճակը կլինի կայուն և կհաջողվի խուսափել այդ բախումներից»,–նշեց Զասը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը մշտապես ՀԱՊԿ–ի ուշադրության կենտրոնում է և անհրաժեշտության դեպքում խնդրի վերաբերյալ արտահայտվել է ու կարտահայտվի։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ կազմակերպությունը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է ու տեսնում է խնդրի լուծումը միայն քաղաքական ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ու հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






