Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

Իշխանությունը որոշել է՝ եթե Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի հարցը ԱԺ-ում քննարկելը բարեհաջող ընթանա, եւ սպասված արդյունքն ստանան, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցն է քննարկվելու։ Նախապես միջնորդությունները խորհրդարան ուղարկած գլխավոր դատախազը զեկուցելու է եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ, իսկ Սեյրան Օհանյանի դեպքում՝ նաև կալանքի թույլտվություն։


«Հրապարակ»-ը գրում է, որ ընդդիմադիրները կարծում են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ իշխանության արշավի նպատակն Ազատում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հանրային ուշադրությունը շեղելն է, ուստի որոշել են հենց այդ թեմայի վրա բևեռել հանրության ուշադրությունը եւ արտահերթ նիստ անցկացնել բանակի եւ Ազատի հրդեհի թեմայով՝ կանխելով Սեյրան Օհանյանի դեմ ծրագրվող շոուն։ Ըստ այդմ՝ առաջարկել են քննարկումն անցկացնել փետրվարի 7-ի նիստի երկրորդ մասում։

Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքներ»-ը թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը: Ի դեպ, իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու նիստի օրը «հայաստանցիներն» այլ ակցիա էլ են ծրագրում, որն առայժմ գաղտնի են պահում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+