Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:40

Փաշինյանը՝ ամենամեծ պատժի, ՌԴ-ի հետ հարաբերությունների ու զիջումների սահմանի մասին

Փաշինյանը՝ ամենամեծ պատժի, ՌԴ-ի հետ հարաբերությունների ու զիջումների սահմանի մասին

Մեր ու Ռուսաստանի միջև երբեք ավելի վստահելի հարաբերություններ չեն եղել, և այսօրվա հանդիպմանն այդ մասին շատ անկեղծ է խոսվել: ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր պաշտոնավարման ժամանակ նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների տապալմանը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը մատնանշել է դեռ իրենից առաջ առկա խնդրի մասին:

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտի փոխադարձ պարտավորությունների կատարման խնդիրը գոյություն է ունեցել դեռ ինձնից առաջ, այս պատմության մեջ ոչինչ նոր չէ, ամենամեծ պատիժն այն է, որ այդ ամենը թափվել է իմ գլխին: Դրանից ավելի մեծ պատիժ ուզո՞ւմ եք: Սխալվում եք, եթե կարծում եք, դրանից ավելի մեծ պատիժ որևէ մեկին հնարավոր է տալ: Ես բանտում եղել եմ ու մինչև հիմա իմ մտերիմները գիտեն, որ բանտում իմ անցկացրած շջանը շատ պոզիտիվ երանգներով եմ հիշում: Եթե որևէ մեկին թվում է, որ դրանով ինձ պատժել է, չարաչար սխալվում է: Մարդկանց թվում է, թե սղոցով կտրտելը պատիժ է, չեմ ասի՝ պատիժ չէ: Բայց հասկանո՞ւմ եք՝ այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, սոցիալ-հոգեբանական առումով շատ ավելի երկար իրադարձությունների կուլմինացիա էր: 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը կարող էին զոհեր չլինել, բայց դա չի նշանակում, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը նույն զոհերը կամ կրկնակի ավելի զոհեր չէին լինի, որովհետև ամեն ինչը գին ունի և մենք այդ գինը վճարում ենք, վճարել ենք ու պետք է վճարենք: Բայց ինչի՞ համար ենք վճարել: Մենք չգիտեի՞նք, որ էս պատմության վերջը այդպես էր լինելու»:

Փաշինյանը միևնույն ժամանակ հայտարարեց նաև, որ իր համար պարզ չէ, թե որքան է զիջման սահմանը:
«Այսօր ևս խնդիրը հենց նշվածի մեջ է: Չեմ տեսել զիջման սահմանը, թե մինչև ուր պետք է զիջեմ»,-հայտարարեց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ մեղավոր է, և հարցին՝ ո՞րն է իր պատիժը՝ նա արձագանքեց. «Եթե պատժի արժանի ինչ-որ գործողություն եմ արել, պատիժն անխուսափելի է և որևէ պահի այն վրա կհասնի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+