Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:41

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ՝ իր կյանքի վերաբերյալ գաղտնի ինֆորմացիայի հրապարակման գործով

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ՝ իր կյանքի վերաբերյալ գաղտնի ինֆորմացիայի հրապարակման գործով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար, «Այո» քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մամուլում իր կյանքին վերաբերող որոշակի դրվագների, այն է՝ նախկինում ունեցած դատվածության մասին ինֆորմացիայի հրապարակմանը։

«Ասել եմ այն՝ ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է»,- ասել է Պապիկյանը՝ նշելով, որ իր խնդիրը լրագրողի հետ չէ, ԶԼՄ-ի հետ չէ, այլ պետական պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս հանողի հետ:

«Հայաստանում նման դեպք չպիտի լինի: Ինչը գաղտնի է, պետք է մնա գաղտնի: Իմ նպատակն է պարզել, թե ինչ կերպ է պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս եկել: Առանց իմ իմացության իմ մասին տեղեկությունը չէր կարող դուրս գալ: Ինֆորմացիան վեր հանողը պետք է պատասխանատվություն կրի», — ասաց նախարարը։

Վերջում Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ գործով երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և կունենա տուժողի կարգավիճակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+