Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:19

Մատանիների տիրակալը. ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրել են խորհրդանշական մատանիներ

Մատանիների տիրակալը. ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրել են խորհրդանշական մատանիներ

Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարներին ամանորյա շնորհավորանքներով «ակումբային մատանիներ» են նվիրել, հայտնում է Pool-ը։

Լրագրողներին հետաքրքրել է Բելառուսի նախագահի ձեռքի անսովոր մատանին։ Նրանք պարզել են, որ «Շնորհավոր Ամանոր» մակագրությամբ նույն մատանիներն ստացել են գագաթնաժողովին ներկա Համագործակցության անդամ երկրների բոլոր ղեկավարները։

Ալեքսանդր Լուկաշենկոյից բացի մատանիներ են ստացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մատանու կենտրոնում տեղադրված է ԱՊՀ-ի զինանշանը, իսկ ներսում եռաչափ տառերով գրված են շնորհավորանքները՝ «Շնորհավոր Ամանոր 2023»: Նշված է այն պետության անունը, որտեղ անցկացվել է գագաթնաժողովը՝ Ռուսաստան։ Մատանին պատրաստված է սպիտակ և դեղին ոսկի հիշեցնող նյութերից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+