Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Բաքուն Ռուսաստանին է մեղադրում Լաչինի միջանցքը փակելու մեջ. Ռուբինյան

Բաքուն Ռուսաստանին է մեղադրում Լաչինի միջանցքը փակելու մեջ. Ռուբինյան

ՄԱԿ-ի ԱԽ երեկ կայացած նիստում Ադրբեջանի հայտարարությունը, թե իրենք չեն փակել Լաչինի միջանցքը, այլ երրորդ երկրներն են շահագրգռված դրանում, վերաբերում է Ռուսաստանին: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Այս անգամ դա ՄԱԿ-ի ԱԽ-ում ասվեց, դրա համար երևի ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում: Ուրիշ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիներն ու Ադրբեջանը:

Միևնույն ժամանակ՝ ԱԺ նախագահի տեղակալը դրական գնահատեց ՄԱԿ-ի ԱԽ նիստը:

«Ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի  9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- ասաց նա: 

«Դուք գիտեք, որ երեկ նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամուլի հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր: Իմ տեղեկություններով՝ այն հիմա քննարկման փուլում է, կտեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն: Դա մի տեքստ է, որը կարող է լինել միայն կոնսենսուսով»,- ասաց Ռուբինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+