Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրահամավաք է անցկացնում: Դրամահավաքն իրականացվում է ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար։ Միջոցառմանը մասնակցում են ինչպես պատգամավորներ, մարզպետներ, կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, այնպես էլ գործարարներ:
Ինչպես գրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։
Ավելի վաղ` փետրվարի 20-ին, Կառավարությունը որոշում էր կայացրել պահուստային ֆոնդից մոտ 3,5 մլրդ դրամ հատկացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






