Իսրայելում Հայաստանի դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվել է Թել Ավիվ։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով:
Հիշեցնենք, որ Թել Ավիվում դեսպանություն հիմնելու որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2019թ. սեպտեմբերին: 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






