Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:25

ՀԱՊԿ չստորագրված փաստաթղթի շուրջ գործընթացը չի ավարտվել. Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ չստորագրված փաստաթղթի շուրջ գործընթացը չի ավարտվել. Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթղթի խնդիրը մեզ համար որոշ ձևակերպումների մեջ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյնաը՝ նշելով, որ գործընթացը փաստաթղթի շուրջ չի ավարտվել, այժմ քննարկումներ են դրա շուրջ:

Սիմոնյանն նշեց, որ Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում վերահաստատել է փաստաթղթի անընդունելիությունը Հայաստանի համար, իրեն էլ երկրորդել է Ստանիսլավ Զասը, որը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում է:

«Այդ բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնվեն և հաշվի կառնվե՛ն այն փաստաթղթի փոփոխության մեջ, որը հետագայում կդրվի սեղանին»,- ասաց ԱԺ նախագահը: Նա նշեց, որ թեև ստորագրման համար նախատեսվող ժամկետներ չկան, սակայն մինչև հաջորդ նիստը այն ինչ-որ պահի կարող է դրվել սեղանին:

Ինչ  վերաբերում է հայ-ադրբեջանական ղեկավարների հանդիպումը մինչև 2022 թվականի վերջ անցկացնելուն, ապա Սիմոնյանն ասաց, որ այս պահին տեղեկություններ չկան, թե որտեղ կարող է կայանալ այս հանդիպումը, սակայն հայկական կողմը ֆիքսված չէ միայն Բրյուսելի վրա և պատրաստ է ցանկացած բովանդակալից քննարկման:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+