Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Իշխանությունները և ընդդիմությունը տարակարծիք են Ադրբեջանի հայտարարության պատասխանն ընդունելու հարցում

Իշխանությունները և ընդդիմությունը տարակարծիք են Ադրբեջանի հայտարարության պատասխանն ընդունելու հարցում

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության առաջարկով տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության պատասխան հայտարարություն ընդունելու նախագծի քննարկումը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր և նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանը իր ելույթում նշեց հայտարարության անընունելի կետերը, որոնց պետք է համարժեք պատասխանել:

Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները, սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, ՀՀ-ի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, նրան ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել ձևակերպում, ինչպիսին «Արևելյան Զանգեզուր»-ն է, խոսվել «Զանգեզուրի միջանցքի մասին: 

Բացի դա՝ խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է գաղափարը, որ հակամարտությունը կարգավորված է, Ղարաբաղի հարցը փակված է, այն Ադրբեջանի մաս է, իսկ ղարաբաղցիների հետ կխոսեն իրեց ներքին օրենսդրության սահմաններում:

«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որ ընդունվել է խորհրդարանում, որովհետև լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախ, վատագույն դեպքում՝ համաձայնություն»,- ասաց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության հիմնական թեզերը

«Հայաստան» խմբակցության համոզմունքները զետեղվել են համապարփակ հայտարարության մեջ, որի արձանագրումները Թևանյանը ներկայացրեց ԱԺ-ին:

— Հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի, մյուս երկրների վարձկան-ահաբեկիչների միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ դեմ: Այդ հարձակումով խախտվել է ԵԱՀԿ միջնորդական առաքելություն ունեցող երեք համանախագահների առաջարկած ուժի չկիրառմանը վերաբերող սկզբունքը, Հելսինկյան սկզբունքը և ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը:

— Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունը և իր նպատակադրումները Հայաստանի ու Արցախի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի Շուշիի հռչաակագրի մեջ: 

— Մենք կողմ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, շանտաժի և ուլտիմատումի ճնշման ներքո, ուժի կիրառմամբ:

— Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների: Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության, միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:  ՀՀ-ն մեր երկրի օրենսդրության սահմաններում սատարելու է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը:

— Կոչ ենք անում միջազգային հանրությանը իրականացնել և ներդնել բոլոր ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար, մենք հասկանում ենք, որ կարգավորման ներկա փուլն այնքան էլ բարենպաաստ չէ և՛ միջազգային իրավիճակով պայմանավորվա և ներկա ստեղծված իրավիճակով, բայց մենք համարում ենք, որ Արցախի կարգավիճակի հարցն ի վերջո պետք է քննության առարկա դառնա, ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված և այն պետք է տեղի ունենա ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության վրա, որը չի ենթադրում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Ո՞ր սկզբունքներով համաձայնության չեն եկել իշխանություններն ու ընդդիմությունը

Հայտարարության երեք կետով գործող իշխանությունները համաձայնության չեն եկել ընդդիմադիրների հետ: Այս մասին իր խոսքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՔՊ-ն նախագծի 18 կետանոց առաջարկություններ է արել, որից 9-ը «Հայաստան» դաշինքն անվերապահորեն ընդունել է, 5 կետերը համարել է հիմնականում անընդունելի, սակայն պատրաստակամություն հայտնել քննարկել, իսկ 4-ը՝ որակել սկզբունքայնորեն անընդունելի: Ըստ Մինասյանի՝ սկզբունքային 3 դիրքորոշումների հարցով տարաձայնություններ կային.

1.Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքի հստակ ամրագրումը:

2.Այդ իրավունքի իրացման տեսակի, ձևի և կարգավիճակի, Արցախի Հանրապետության բառակապակցության հստակ ամրագրումը:

3. Հայաստանի հանձնառությունը ոչ միայն միջազգային իրավունքով, միջազգային պարտավորություններով, այլ նաև ներպետական օրենսդրությամբ Անկախության հռչակագրի սահմանադրությամբ ամրագրված վերահաստատումը:

Ինչպես իր հերթին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Իրենք, որպես ՀՀ իշխանություն, չեն կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։

Արցախից հրաժարվելու մասին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ-ում այսօր տեղի  է ունեցել հստակ փաստ:

«Ամեն ինչ այնքան հստակ ու պարզ է… Ասում ենք՝ եկեք արձանագրենք, որ Հայաստանը հանձնառու է Արցախի ինքնորոշման, պաշտպանության գործում, մարդիկ ասում են՝ չէ»,- ասաց Սաղաթելյանը: Էլ ի՞նչ նոր բան պետք է անեն կամ ասեն, որ հասկանանք, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից, հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ անգամ, երբ իշխանություններն ասում են, որ միջազգային հանրության կողմից կա Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հստակ պահանջ, նրանք վստահ նկատի ունեն Թուրքիային, քանի որ միջազգային հանրությունն այդպիսի հստակ պահանջներ չի դրել:

Նախագիծը մերժվեց

Հայաստանի ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության պատասխան հայտարարություն ընդունելու մասին: Իշխանությանը և ընդդիմությանը չհաջողվեց համաձայնության գալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+