Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Ինչպես նշվում է նիստի օրակարգում՝ թեման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն է Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Նշենք, որ նախաձեռնողի ներկայացուցիչն ու հիմնական զեկուցողը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է:
Տեղեկացնենք, որ նիստի համար ԱԺ-ն նախատեսել է 3 ժամ:
Ավելի վաղ Դաշինքի պատգմավոր Ագնեսա Խամոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ առաջարկ կներկայացնեն ԱԺ արտահերթի համար, որպեսզի քննարկեն Արցախի ու Հայաստանի մասին օրակարգային հարցեր: