Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել«Զվարթնոց» օդանավակայանում:
Լավրովին դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին:
Նոյեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Միջոցառումը տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից առաջ։
Նույն օրը Երեւանում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ակնկալվում է կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությունը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։ Նշենք, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։