Երեկ պաշտոնապես ավարտվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զախարի Գրոսի առաքելությունը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ բազմաթիվ ընկերներին, որոնց ձեռք եմ բերել Ադրբեջանում և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյլոնին ամենայն բարիք»,- գրել է Գրոսն ու հավելել, որ համոզված է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մեջ։ «Երբեք մի հանձնվեք»,- գրել է դեսպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






