ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ փետրվարի 24-ին, կմեկնի Ժնև՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






