Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Հայկոյից զոհ չկերտել. «Հրապարակ»

Հայկոյից զոհ չկերտել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ տեղեկություններով իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ընթացք տա՞լ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քրեական գործին, թե՞ ոչ: Բանն այն է, որ իշխանական շրջանակներում կարծում են, որ Հայկ Մարությանը ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, քաղաքի ընտրությունների ժամանակ, կարող է լուրջ մրցակցություն ապահովել, իսկ հայկական իրականությունում մարդիկ սիրում են զոհի կերպարը, ուստի, եթե իշխանությունը հետապնդումներ սկսի Մարությանի նկատմամբ, առավել եւս՝ ձերբակալի, ապա մտահոգություններ կան, որ նրա ռեյտինգը շեշտակիորեն կբարձրանա, եւ կկրկնվի Գորիսի «Առուշ Առուշանյան» օպերացիան, երբ հալածյալ թեկնածուն բերդից հաղթեց իշխանության  թեկնածուին:

«Որքան էլ որ վարչական ռեսուրսներ ծախսվեն, սակայն կարծիք կա նաեւ, որ Մարությանի ռեյտինգի մասին լուրերը խիստ ուռճացված են, մանավանդ՝ նրա մոնոներկայացման ակնհայտ տապալման ֆոնին: Նաեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական ուժի հետ է մասնակցելու Հայկոն առաջիկա ընտրություններին, եւ ով է լինելու նրա էլեկտորատը»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ: Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրությունների հիմքում։ Սակայն իշխանության՝ Հայկ Մարությանի դեմ արշավը, հոդվածագրի խոսքով, կարծես դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից, համենայնդեպս, առայսօր որեւէ ինֆորմացիա չկա նրան կամ նրա մերձավորներին  հարցաքննության հրավիրելու մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+