Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Կոնջորյանին սաստել են «բիզնեսդասային» թռիչքի համար. «Ժողովուրդ»

Կոնջորյանին սաստել են «բիզնեսդասային» թռիչքի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Կոնջորյանը ինքնաթիռի «Բիզնես» դասի հատվածում է նստած եղել, ինչը թե՛ գործադրի, թե՛ օրենսդրի անդամների համար քննարկման իրական ու լուրջ թեմա է դարձել:

Մասնավորապես՝ իշխանականներին դուր չի եկել հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ թիկնապահներով ու ուղեկցողներով մեկտեղ, «Էկոնոմ» դասում է նստել, Կոնջորյանը առոք-փառոք «Բիզնես» դասում է տեղավորվել: «ՔՊ-ականները Կոնջորյանին սաստել են անգամ, թե՝ ֆայմեիր, տեղդ տիկին Հակոբյանին զիջեիր. ի՞նչ պարտադիր էր՝ «Բիզնես» դասում նստեիր»,-ասաց «Ժողովուրդ» օրաթերթի մերձիշխանական աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավարի հետ այդ մասով սաստիչ խոսակցություն է ունեցել ԱԺ ղեկավարությունը: «Կոնջորյանին սաստիչ «մեսիջներ» են եկել նաեւ կառավարական կաբինետից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի անունից»,- ասաց մեր զրուցակիցը:

Oրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Կոնջորյանն արդարացել է, թե ինքնաթիռի «վիփ» ավիատոմսն ավելի էժան՝ մոտ 400 հազար դրամ է եղել, իսկ էկոնոմը՝ 600 հազար դրամ, թեպետ միշտ լինում է ճիշտ հակառակը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+