ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ արդեն շուրջ 2 շաբաթ մամուլում շրջանառվող խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին: Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնում պատռեց խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակը։ Ըստ լուրերի, հենց այդ փաստաթղթի շուրջ են հոկտեմբերի 6-ին քննարկումներ անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը:
«Այդ փաստաթղթով արձանագրում է նաև, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից: 30 տարվա մեջ առաջին հայկական իշխանությունն է, որը համաձայն է Արցախը հանձնելուն, թշնամու բոլոր պահանջները կատարելուն: Սա է մինչև տարեվերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը: Սա կրկնակի կապիոտուլյացիա է: Այս իշխանությունը նոր փորձանք ու փորձություն է բերելու: Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել հայոց պետականությունը, Արցախի Հանրապետությունը, որ վաշինգտոններում, պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ Արցախը, արցախցին Ադրբեջանի կազմում ընդամենը էթնիկ փոքրամասնություն են»,- ասաց Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






