Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:05

ՀԱՊԿ նիստում Երևանին օգնություն ցուցաբերելու մասին որոշում կկայացվի. Զախարովա

ՀԱՊԿ  նիստում Երևանին օգնություն ցուցաբերելու մասին որոշում կկայացվի. Զախարովա

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու առաջարկները: Այս մասին այսօր տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հստակեցրել է, որ ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը:

«Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկությունները: Խոսքը նաև Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի մասին է, որը ևս կքննարկվի»,-հայտարարել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ ավերոնշյալի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն նաև ՀԱՊԿ քարտուղարության գծով:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում ասել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+