Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը Հայաստանում է՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը Հայաստանում է՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով

Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է և նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ:

Այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուի հետ հանդիպման ընթացքում: Փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Հանձնաժողովի նախագահը, հանգամանորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, կարևորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ ձևավորված հարաբերությունները: Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների՝ Սեբաստիեն Դըլոգյուն ասել է, որ Հայաստանում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:

Արման Եղոյանը նշել է, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական սերտ շփումների անհրաժեշտությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+