Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Ոստիկանության զորքերը սահմանի պաշտպանությանը որևէ մասնակցություն չեն ցուցաբերում. պատգամավոր

Ոստիկանության զորքերը սահմանի պաշտպանությանը որևէ մասնակցություն չեն ցուցաբերում. պատգամավոր
Չնայած ստեղծված ծանր իրադրությանը, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը տարբեր ուղղություններով մինչև 7.5կմ խորությամբ ճեղքման էր ենթարկվել և թվում էր, թե բոլոր ռեզերվային ուժերը առաջնագծի տարբեր խորություններով տեղակայվել էին, պարզվում է Ոստիկանության զորքերի զորամասերը որևէ ձևով մասնակցություն չեն ցուցաբերում։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
 
Նա նշում է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջնագիծն ակնհայտորեն ուժեղացնելու՝ լրացուցիչ ուժերով համալրելու խնդիր առաջացավ։ Այդ խնդիրը մի մասով լուծվեց օգոստոսի եռամսյա և հոկտեմբերի երկամսյա հավաքների զորակոչվածների ուժերով, ինչպես նաև՝ աշխարհազորի ու կամավորների ներգրավմամբ։
 
Պատգամավորը հիշեցնում է, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքը սահմանում է, որ զորքերի խնդիրներից է նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։
 
Այդ դեպքում պատգամավորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին։
 
«Սա այն դեպքում, երբ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), Ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել»,ժ նշում է Աբրահամյանը՝ շարունակելով.
 
«Հասկանալի է, որ այս իշխանության համար ոստիկանությունը՝ հատկապես զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, մահակի դեր ունեն, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին ճեղքում է իրականացնում։
 
Սրանց համար միևնույն է, թե որքան տարածք կկազմի ՀՀ-ն, քանի անգամ և որ ուղղություններով ագրեսիայի կենթարկվի, կարևորը իրենց աթոռները պահեն, ծառայողական մեքենան սարքին լինի, իսկ պարգևավճարները չպակասեն»։
 
 

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։

Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+