Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:24

Իսպանիայի Կոնգրեսը ի պաշտպանություն Հայաստանի հռչակագիր է ընդունել

Իսպանիայի Կոնգրեսը ի պաշտպանություն Հայաստանի հռչակագիր է ընդունել

Իսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ի պաշտպանություն հայ ժողովորդի ինստիտուցիոնալ հռչակագիր է ընդունել: Այս մասին ասվում է Կոնգրեսի Twitter-յան էջում։

Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը ներկայացնում է հռչակագրի տեքստը, ըստ որի՝ Իսպանիան:

  1. Վերահաստատում է ռազմական գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է՝ դրանք համարելով չարդարացված ագրեսիա, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

  2. Խթանում է կողմերի հավատարմությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում ստորագրված հրադադարի ռեժիմի պահպանմանը։

  3. Համերաշխություն և զորակցություն է հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին: Ցավում է երկու կողմի զոհերի համար, հայտնում է իր խորը վիշտը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների կապակցությամբ։ Այդ զգացումները նաև ուղարկում է Իսպանիայի հայ համայնքին։

  4. Աջակցում է ԵՄ գերագույն ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր են խաղում հրադադարի համաձայնագրի պահպանման դիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության համաձայնեցված, ընդհանուր և տևական լուծման որոնմանը:

  5. Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքը և վերսկսել բանակցությունները՝ դրանով իսկ հաստատելով, որ այդ դիրքորոշումը հանդիսանում է այդ բարդ և պատմական հակամարտության միակ կենսունակ և ամուր լուծումը:

  6. Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ապաէսկալացիային աջակցելու և դիվանագիտական միջոցներով խաղաղության պահպանման ջանքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+