Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:53

ՌԴ-ի՝ համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովա

ՌԴ-ի՝ համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովա

Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանին մոտ գտնվող մեր դաշնակից երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ՌԴ-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին։ Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար։ Մասնավորապես, նման այցելություններ եղել են սեպտեմբերին։

«Նրանք, ովքեր փորձում են կասկածել տարածաշրջանում մեր դերակատարությանը և մեղադրել մեզ անգործության համար, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։ Մենք գործնական աշխատանք ենք տանում։ Այո՛, դա անում ենք ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափի համար, այլ այնպես, որ այն կոնսոլիդացնենք կոնկրետ արդյունքներով»,- ընդգծել է Զախարովան։

Նա շեշտել է, որ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը՝ Մոսկվան տեղին չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+