Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա` «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովին։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի, Ֆրանսիայի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որն, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակագրի քննարկման մեջ է տեղավորվում:
«Պետք է տեղեկացնեմ որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական համաժողովին»,- ասաց նա և նշեց, որ մեր գործընկերները, դիվանագիտական համակարգը շատ ակտիվ աշխատում են։
Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին երկկողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում։ Ենթադրվում է, որ Էրդողանը կարող է հանդես գալ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






