Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:24

Բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակներ. Փաշինյան

Բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակներ. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը Հանրային հարցազրույցում անդրադարձավ Կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարիների հանդիպմանը։ Մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կոնսոլիդացիայի գաղափարին, վարչապետն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում։

«Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել. ես կարող եմ ասել, որ իշխանությունը գիտակցում է, Կառավարությունը և անձամբ ես՝ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասպխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել և այդ պատասխանատվությունը նաև մենք ստացել ենք մեր ժողովրդից: Կա երկորդ կողմը. խոսք է գնում է բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել. որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցներ»,–ասաց նա։

Նա նշեց, որ ՔՊ-ն ամբողջությամբ տեղյակ է, ԱԽ-ն ամբողջությամբ տեղյակ է, Արցախում ամբողջությամբ տեղյակ են, խորհրդակցության մասնակցողներից մի մասը տեղյակ է բանակցություններից, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավարություն ունեցել է: «Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ: Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հարաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոնբ Տեր-պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը; Իշխանությունը կառավարությունը և ես անձամբ, պատրաստ եմ վերցնել և կրել պատասխանատվություն։ Մենք չենք խուսափել և չենք խուսափում, բնականաբար, եթե եկան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումը ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, իրենք կարող են նպաստել դրան»,–ասաց նա։

Նիկոլ Փաշնյանը նշեց, որ տեղեկատվության խնդիր ևս չկա և երեք նախկին նախաքահների և կաթողիկոսի ֆորմատից առնվազն երկուսը վստահաբար ամեն ինչի մասին տեղյակ են։ Վարչապետն ասաց, որ քանի դեռ կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա, աձագանքելու հարկ չի համարում։

Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստ է հանդիպել այդ ֆորմատի հետվարչապետն ասաց․«Ինչի՞ համար, շատ կարևոր է ձևակերպել թե ինչի համար»,–ասաց նա։

Նշենք, որ «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ նախկին առաջնորդների և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսության հիմական իմաստն այն է, որպեսզի տեղեկանան տեղեակտվությանը, որը հասու է միայն վարչապետ Փաշինյանին։ «Գուցե նա ամբողջությամբ չի կիսվում իր կուսակիցների հետ կամ խորհրդարանականների։ Այնտեղ էլ շատ քիչ՝ մի քանի հոգի գիտեն, թե ՌԴ, Թուքիան կամ ԱՄՆ ինչ է առաջարկում հայկական կողմին»,-նշեց նա։ Ըստ Տեր-Պետրոսյանի, որպեսզի գործը գլուխ գա, պետք է կազմակերպվեն հանդիպումներ, որոնք պետք է խորհրդապահական լինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+