Ռուսական կողմը համաձայնեցրել է Աղասի Ալեքյանի նշանակումը պատվավոր հյուպատոսի պաշտոնում
Նիժնի Նովգորոդի մարզում առաջիկայում նախատեսվում է բացել Հայաստանի պատվավոր հյուպատոսություն։ Պատվավոր հյուպատոսի թեկնածությունն արդեն համաձայնեցվել է ռուսական կողմի հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնել Է Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկայում մեզ մոտ կսկսի աշխատել Հայաստանի պատվավոր հյուպատոսը։ Հայկական կողմը պաշտոնապես ներկայացրել է Նիժնի Նովգորոդում հայկական համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի թեկնածությունը», — նշել է Մալովը։
«Մենք սպասում ենք, թե երբ հայկական կողմը որոշում կկայացնի հյուպատոսության գործունեության մեկնարկի մասին», — հավելել է Մալովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






