ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան հերքել է վրացական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե նշանակվել է Վրաստանում ԱՄՆ դեսպան: Այս մասին Ալեքսանդր Վերշբոուն իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարել։
«Ես հպարտ եմ, որ Վրաստանի բարեկամն եմ և աջակցում եմ վերջինիս ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումներին, բայց ես չեմ ընտրվել Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնւմ»,-ասված է Վերշբոուի Twitter-յան գրառման մեջ։
Ալեքսանդր Վերշբոուն մշտապես դեմ է արտահայտվել Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիային և համարվել Վրաստանի արևմտամետ ուժերի մեծ բարեկամը:
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ...