ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցը պարեկավորող կոալիցիա կստեղծի։ Այս մասին WFTV 9 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նրա խոսքով՝ պարեկավորման նպատակը առևտրային ճանապարհները բաց պահելն է։
«Դրան կմասնակցեն ժողովուրդներ ամբողջ աշխարհից։Դա զսպող գործողություն է»,-հայտարարել է պետքարտուղարը։
Պոմպեոն հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հստակ հասկացրել է՝ «ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում»։
«Մենք պարզապես ցանկանում ենք, որ այն դադարեցնի ամբողջ աշխարհում ահաբեկչական գործունեությունը։ Եվ այդ պատճառով մենք աշխատում ենք Իրանի ղեկավարությունը փոխելու շուրջ»,-ընդգծել է նա։
Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...