Հուլիսի 23-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում տեղի է ունեցել «Արցախյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նշել է, որ շփման գծում վերջին 1-1, 5 տարվա ընթացքում, չհաշված կարճաժամկետ սրացումները, պահպանվում է հարաբերական անդորր։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերում:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը թուրքական զինված ուժերի հետ միայնակ կամ համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Դրան ի պատասխան՝ հայկական կողմը կենտրոնացել է մարտական պատրաստության, սպառազինության ձեռքբերման գործընթացի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






