Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչև տարեվերջ դադարցենում Է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
«Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետևում Է Եվրամիության հանձնարարականներին և մինչև տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում Է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում Է, որ այս սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որոնք կապված են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ:
Հուլիսի 15-ին ԵՄ-ն հավանություն Է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզոության պատճառով: ԵՄ-ի խորհուրդը որոշել Է դադարեցնել բանակցություններն Օդային տարածության մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջը, չեղյալ հայտարարել Ասոցիացիայի խորհրդի անցկացումը և 2020 թվականին կրճատել ֆինանսական օգնությունն Անկային: Եվրամիության և Թուրքիայի միջև բարձր մակարդակով երկխոսությունը նույնպես դադարեցվել Է:
Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում և բացառիկ տնտեսական գոտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել Է, մասնավորապես, «Աֆրոդտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






