Իրանը թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, սակայն չի էլ ձգտում ռազմական առճակատման և էսկալացիայի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ըստ Ռոհանիի՝ Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը տարածաշրջանային խաղերի տեղ չէ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձևավորվում է կոալիցիա, որը պետք է վերահսկի Հորմուզի նեղուցը, որտեղ վերջերս նկատվել է իրավիճակի զգալի սրացում:
Ռոհանին նշել է, որ Թեհրանը ջանքեր է գործադրում անվտանգության ապահովման համար ոչ միայն Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, այլ նաև Բաբ -էԼ-Մանդեբի նեղուցում ու Հնդկական օվկիանոսում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






