Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այս ծառայության ստեղծումը նպատակ է հետապնդում բացառել ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասական ազդեցություն գործող երևույթները, չեզոքացնել զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները, օպերատիվ արձագանքման համակարգ դառնալ դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, ապահովել զինվորական ենթակարգությանն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումը, ամրապնդել բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունը։
«Վստահության գիծ» անվճար կապի ծառայությունը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 12:00-ից 20:00-ը՝ 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






