Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում գիշերային ուսումնա-մարզական թռիչքի ժամանակ կորցրել է կապը ռադարի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը,
Ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել:
Ձևավորվել է հետաքննող խումբ, աշխատանքներ են տարվում ինքնաթիռի օդաչուին գտնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






