Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

Կառավարությունը 450 մլն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին

Կառավարությունը 450 մլն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին

Հայաստանի Կառավարությունն հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պետական բյուջեի հավելվածներից մեկում կատարել վերաբաշխում և Ջրային կոմիտեին հատկացված 450,7 մլն դրամ: Հարցը ներկայացրեց Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա Վարձակալության պայմանագրով տրվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:

Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ է կատարվել, որի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքվել է N 8 համաձայնագիրը համաձայն որի՝ կողմերը ընդունել և համաձայնել են, որ սակագնի բարձրացման հետաձգման (բաժանորդների համար չկիրառման) արդյունքում Վարձակալի եկամտի կորստի չափով պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով նախատեսված Վարձակալի ներդրումային պարտավորությունները նվազեցվում են 2019 թվականին և տեղափոխվում են 2025 թվական:

Վարձատուն պարտավորվում է ֆինանսավորել առնվազն նվազեցված չափին համապատասխանող ՊԿԱԾ-ի մասը և իրականացնել Վարձակալի կողմից Համաձայնագրին կից հավելվածում ներկայացված 12 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքները, ընդ որում ՝ մինչև 2019 թվականի ավարտը:

Համաձայնագրի հավելվածում ներկայացված 10 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքների գումարը, ըստ դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 655,536.4 հազար դրամ: Շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների գումարը կազմում է 642,192.9 հազար դրամ, որի նկատմամբ հաշվարկված տեխնիկական հսկողության համար՝ 10,002.0 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 3,341.5 հազար դրամ:

Շինարարության և կապիտալ աշխատանքների համար կայացած մրցույթի ընթացքում մասնակիցների կողմից առաջարկված գների արդյունքում 642,192.9 հազար դրամ գումարը նվազել է՝ կազմելով 437,366.4 հազար դրամ: Տեխնիկական ու հեղինակային հսկողության համար մրցութային գործընթացը ընթացքի մեջ է:

Նկատելի է , որ ՀՀ-ում ջրամատակարարման համակարգերը հիմնականում կառուցվել են նախորդ դարի 70-80 ական թվականներին, գտնվում են քայքայված վիճակում, վթարները հնարավոր չէ վերացնել, և բնակիչներին պատշաճ ջրամատակարարում ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի, համաձայն վերը նշված Վարձակալության պայմանագրի, իրականացվեն կապիտալ բնույթի հիմնանորոգման աշխատանքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+