ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ «ուրախությամբ» կմեկնի Թեհրան, որպեսզի քննարկի լարվածությունը երկու երկրների հարաբերություններում։
Bloomberg-ի հարցազրույցում նա ասել է, որ հաճույքով կգնա իրանական հեռուստատեսություն, որպեսզի բացատրի պատժամիջոցների ամերիկյան պատճառները։ «Ես կողջունեի հնարավորությունը՝ անմիջականորեն խոսել իրանցի ժողովրդի հետ այն մասին, թե ինչ է նրա ղեկավարությունն արել և ինչպես է վնասել Իրանին»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Պոմպեոն հերքել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի մեղադրանքները, թե ԱՄՆ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են, որ Զարիֆը նույնպես պատասխանատու է իրանական կառավարության համար՝ որպես «մարդ, որը լուսնի վրա է»։ «Ի վերջո, այդ ամենը ղեկավարում է այաթոլան»,- ասել է Պոմպեոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նպատակը որքան հնարավոր է շատ կայունություն ստեղծելն է Մերձավոր Արևելքում։
«Այդպիսով մենք խափանեցինք գործարքը, մենք դադարեցինք նրանց փող տալ, մենք ճնշում ենք գործադրում իրանական ռեժիմի վրա և ստիպում ենք նրանց ընդունել կոշտ որոշումներ այն մասին, թե ինչպես են իրենց պահելու»,- ասել է Պոմպեոն։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական ղեկավարությունը փոխի իր վարքը, որպեսզի վերջնարդյունքում իրանական ժողովուրդը կարողանա ստանալ այն, ինչին արժանի է»,- ասել է Պոմպեոն։
«Տաշիր»-ը մտահոգություն է հայտնել «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի ունեցածի ձևաչափի և մասշտաբների առումով
«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցածի առումով։ «Չենք կարող չարտահայտել մեր...