Հայտնաբերվել է ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը, որը ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կործանիչը հայտնաբերվել է Կասպից ծովում՝ ադրբեջանական Գիլյազի և Շուրաաբադ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Ըստ տեղեկությունների՝ վաղը այն դուրս կբերեն ցամաք:
Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






