Մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք: Մասնավորապես, երբ պայքար է գնում ժողովրդավարության ու ավտոկրատիայի միջև: Մենք այստեղ ենք, որ այս հակասություններն ակնառու տեսնենք: Այս մասին «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, բայց եկանք այն պահին, երբ կարող ենք այստեղից դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հնարավորությունները: Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցեր»-ասել է Փելոսին:
Անդրադառնալով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցին՝ Փելոսին նշել է. ««Լսի՛ր, օ, Աստված, նայիր այս ժողովրդին, 21-րդ դարում նրանց ապրած այս դժվարությունները և նրանց բաց վերքերն ամոքիր»: Այս աղոթքը հնչել է դեռևս 20 տարի առաջ, բայց այդ բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան Ցեղասպանություն»:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Նա հանդիպում ու համատեղ մամուլիս է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







